15/03/2023 09:58
«Ժողովուրդ». Երեկ Փաշինյանը, քննչականի փոխարեն, գրեց Արզումանյանի մեղադրական դատավճիռը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն 4-րդ անգամ է երկարացրել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 27-ին դատարանը որոշել է, որ նա ևս երկու ամիս պետք է մնա կալանքի տակ: Հավելենք, որ արդեն 6 ամիս է, ինչ Արզումանյանը կալանքի տակ է: Հիշեցնենք, որ 2022թ.-ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Երեկ էլ Նիկոլ Փաշինյանն իր սուլիսում, հենց Արզումանյանին ակնարկելով, ասում էր, թե մարդիկ միջնորդում են, որ ներողամիտ լինենք: Բա չբացահայտվի՞՝ ինչպես ընկավ Շուշին: Այլ կերպ ասած, երեկ Փաշինյանը, քննչականի փոխարեն, գրեց Արզումանյանի մեղադրական դատավճիռը»։