15/03/2023 18:24
Արայիկ Հարությունյանը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է Արցախում ստեղծված ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ:
Քննարկվել է հանրապետությունում ստեղծված ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:
Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը տեղեկացրել է, որ Խորհրդի անդամները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում բնակչության տարբեր շերտերի հետ, բացահայտում առկա խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Արցախի նախագահի աշխատակազմին։
Արմեն Գևորգյանը հավելել է, որ Խորհուրդը հետևողական է լինելու, որպեսզի այդ խնդիրներն ստանան պատշաճ լուծում:
Արցախի նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ աջակցելու է Հանրային խորհրդի գործունեությանը և հույս հայտնել, որ կառույցի հետ համագործացությունը կլինի շարունակական:
Հանդիպմանը մասնակցել է հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը: