15/03/2023 20:26
Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համերգ կանցկացվի
Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը հրավիրում է վայելելու ճապոնական ավանդական երաժշտական գործիքի՝ կոտոյի համերգը, որը տեղի կունենա ս․թ․ մարտի 19-ին (կիրակի) և 20-ին (երկուշաբթի):
Համերգը նվիրված է Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
Մուտքն ազատ է։
Ժամանակացույց․
Երևան
19․03․2023, 12:00
Առնո Բաբաջանյանի համերգասրահ
(Երևան, Աբովյան 2)
Ճապոնական երաժշտական մրցույթ-փառատոն «Նեիրո»-ի շրջանակներում
19.03.2023, 19:00
Կամերային երաժշտության ազգային կենտրոն
(Երևան, Իսահակյան 1)
Գյումրի
20.03.2023, 16:00
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ
(Գյումրի, Անկախության հրապարակ 1)