Ռուս խաղաղապահների տեղակայման վայրում տեղի ունեցած ակցիայի հետ որևէ կապ չեմ ունեցել, ակցիայի վայր եմ ներկայացել Արցախի նախագահի, ԱԱԾ տնօրենի ու ՆԳ նախարարի առաջարկությամբ․ Գուրգեն Ներսիսյան

15/03/2023 19:01

Ռուս խաղաղապահների տեղակայման վայրում տեղի ունեցած ակցիայի հետ որևէ կապ չեմ ունեցել, ակցիայի վայր եմ ներկայացել Արցախի նախագահի, ԱԱԾ տնօրենի ու ՆԳ նախարարի առաջարկությամբ․ Գուրգեն Ներսիսյան


Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում  արձագանքել է իր հասցեին հնչած քննադատություններին․

«Սիրելի հայրենակիցներ

Արդեն 15 օր է, ինչ աշխատում եմ որպես Արցախի Հանրապետության պետական նախարար: Մինչ այդ օրերի ընթացքում գործադիր իշխանության բոլոր հնարավորությունները լարելով գրեթե շուրջօրյա ռեժիմով փորձում ենք ոչ միայն մեղմել Արցախի շրջափակման հետևանքները, այլև վերականգնել երկրի տնտեսության առաջնահերթ ճյուղերի գործունեությունը, հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, հստակ նպատակներից ու ազդեցությամբ մղված, առանց ծագումն ու ծագումնաբանությունը գոնե քողարկելու անցել են իմ անձի հասցեին կեղծ, պախարակող տեղեկություններ տարածելուն: Հաշվի առնելով, որ նման երևույթները կարող են հանրության մոտ անհիմն կարծիք կամ տպավորություններ ձևավորել՝ այդ պատճառով ցանկանում եմ արձագանքել ու հայտարարել հետևյալը.

1.Մինչպատերազմյան շրջանում ես պետական համակարգում աշխատող այն բացառիկ պաշտոնյաներից էի, ով հրապարակայնորեն անհամաձայնություն հայտնելով երկրում տեղի ունեցող մի շարք երևույթների վերաբերյալ, հրաժարվել էր պետական պաշտոնից: Իսկ պատերազմից հետո, գիտակցելով անձնական պատասխանատվությունս, ստանձնել եմ իմ բաժին առաքելությունը և անխոնջ կերպով անցել պետական ծառայության՝ հասկանալով հետպատերազմյան երկրի առանձնահատկությունները, խնդիրները, անձնականը պետական շահից վեր դասելու անթույլատրելիությունը և համընդհանուր ուժերով Արցախը պահպանելու և պաշտպանելու կարևորությունը:

2. 2021թ. ընտրվելով գլխավոր դատախազի պաշտոնում, ես առաջինը հայտարարեցի թանկարժեք ծառայողական մեքենայից հրաժարվելու մասին և պետական նախարարի պաշտոնում նույն հայտարարությունը չեմ արել՝ ավելորդ մեկնաբանությունների առիթ չտալու համար: Շարունակել եմ օգտվել իմ անձնական մեքենայից, ծառայողական մեքենա ձեռք չեմ բերել և առկա ծառայողական մեքենան օգտագործել եմ հատուկենտ դեպքերում, երբ իմ մեքենան այդ պահին ներգրավված էր ծառայողական այլ խնդրի կատարմանը:

3. Կան մարդիկ, ովքեր մեր քաղաքացիների հետ շփումներում կեղծ լուրեր են տարածում իմ և կառավարության գործունեության վերաբերյալ, անգործություններ կամ թերություններ վերագրում, բացահայտ սուտ հայտարարություններ անում, ինձ պարերաբար նման տեղեկություններ են փոխանցվում: Այդ անձանց բացահայտելուց հետո թեև բացահայտվել էին նաև նման քայլերի շարժառիթներն ու նպատակները, այդուհանդերձ, ուզում եմ հայտարարել, որ պետական նախարարի 15-օրյա աշխատանքի ընթացքում բացահայտել եմ անպատկերացնելի խնդիրներ ու բացթողումներ, բայց, իմ սովորության համաձայն, զերծ եմ մնացել դրանք հանրայնացնելուց կամ բարձրաձայնելուց և ուրիշին փնովելու միջոցով ինձ բարձրացնելուց, այլ անցել եմ դրանք անհապաղ լուծելու գործին: Հուսով եմ՝ իմ այս մոտեցումը արդարացված ու ճիշտ է, և ոմանք իմ այս զսպվածությունից ու պետականամետ մոտեցումից այլևս չեն առիթավորվի:

4. Վաճառվող ապրանքների մատակարարման ու բարձիթողի գների հետ կապված լրջագույն խնդիրներ են արձանագրվել, որոնց կարգավորման ուղղությամբ արդեն զգալի համակարգային աշխատանք ենք իրականացրել: Վստահ եմ, որ առաջիկա օրերին այդ միջոցառումների արդյունքները տեսանելի կլինեն մեր քաղաքացիների համար՝ շարունակաբար ապահովելով պետական ու հանրային խիստ վերահսկողություն տնտեսվարողների հանդեպ:

5. Իմ պաշտոնավարման առաջին օրվանից ձեռնամուխ եմ եղել գարնանացան մշակաբույսերի սերմացուների ձեռքբերման ու մատակարարման կազմակերպման գործին՝ դա համարելով գլխավոր առաջնահերթություն բնակչության երկարաժամկետ պարենային անվտանգության ապահովման համար: Թե որքան խնդիրներ ենք շտկել այդ ճանապարհին, կրկին կնախընտրեմ չխոսել հրապարակայնորեն:

6. Որպես պետական նախարար՝ ամենօրյա ռեժիմով ընդունում եմ որոշումներ, կրճատում եմ չհիմնավորված կամ այլևս չարդարացված ֆինանսավորումներ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում մեզ համար տեսանելի է լինում կոնկրետ անձանց կամ շրջանակի կողմից դժգոհությունների կամ հրապարակային քննադատության հնարավորությունը: Անընդունելի եմ համարում պետական կառավարում իրականացնելը ընդամենը անձանց գոհացնելու կամ քննադատության չարժանանալու մղումներով և այսուհետ ևս շարունակելու եմ բարձր դասել պետական շահը որոշակի անձանց կամ շրջանակի շահերից:

7. Ինչպես գլխավոր դատախազի պաշտոնում, այնպես էլ հիմա բարձր գործնական հարաբերություններ ունեմ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավար կազմի հետ, իսկ որոշների հետ հարաբերությունները վաղուց արդեն ընկերական են: Ռուս խաղաղապահների տեղակայման վայրում վերջերս տեղի ունեցած քաղաքացիական ակցիայի հետ որևէ կապ չեմ ունեցել, ակցիայի վայր եմ ներկայացել Արցախի Հանրապետության նախագահի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ներքին գործերի նախարարի առաջարկությամբ և նրանց հետ քննարկելուց հետո՝ մեր քաղաքացիների հետ խոսելու և լարված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով: Եթե որևէ մեկը պատրաստ և ցանկանում էր անձամբ հանդիպել քաղաքացիներին ու քաղաքակիրթ կերպով հարթել խնդիրը, ապա որևէ մեկը չէր կարող նրան խանգարել: Իսկ երբ երես չեն ունենում մարդկանց առաջ դուրս գալու, սկսում են բամբասանքներն ու մեղադրանքները:

Ամեն դեպքում միայն Արցախի շահերը սեփական ցանկություններին ստորադասող մարդը կարող է հետևողականորեն փորձ անել Արցախի Հանրապետության պետական նախարարին ներկայացնել որպես Արցախում ռուս խաղաղապահ ուժերի դեմ գործող պաշտոնյա: Ի դեպ, Արցախում ռուսական համայնքի հետ պլանավորված մեր ծրագրերը առաջիկայում կյանքի կոչելը երևի ոմանց մոտ ծանր ապրումներ կառաջացնի, եթե ոչ նյարդային ցնցումներ:

Որպես ամփոփում՝ կուզեի ընդգծել, որ 15 օրը բավարար չէ նույնիսկ խնդիրներին ծանոթանալու համար, այնինչ ես միանգամից մտել եմ օպերատիվ հարցերի լուծման հորձանուտը՝ զուգահեռաբար ջանքեր գործադրելով երկարաժամկետ ու համակարգային լուծումների ուղղությամբ: Իսկ ներքին համերաշխությունն ու փոխհարգանքը ինձ համար կարևոր առաջնահերթություններ են հատկապես այսպիսի ծանր ճգնաժամի պայմաններում, սակայն ցավում եմ, որ ոմանք նախընտրում են անընդհատ խանգարել ու պառակտել՝ զուգահեռաբար չմոռանալով կենացներ ասել միասնականության անհրաժեշտության մասին: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը բոլորին լսելու և բոլորի հետ համագործակցելու՝ հանուն Արցախի անվտանգության, բարօրության ու հարատևման»։

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:47 Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան Այսօր, 20:33 Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված Այսօր, 20:15 Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն Այսօր, 20:00 «Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով Այսօր, 19:42 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 19:27 Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել Այսօր, 19:19 Վստահեցնում եմ՝ Ադրբեջանի բանակը, եթե հանդիպի այն բռունցքին, որը կառաջացնի գանգուղեղի ցնցում, նորից 94 թվականի բանակն է դառնալու. Մովսես Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 19:11 Պատրաստել և վաճառել են կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ Այսօր, 18:55 Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն կալանավորեցին Այսօր, 18:42 Գերմանիայի հետ քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարում․ Փաշինյան Այսօր, 18:33 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր Այսօր, 18:20 «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ Այսօր, 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Դոնեցկի ուղղությամբ Այսօր, 17:49 «ԱԺ փոխխոսնակ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանը ստում է»․ Հենրիխ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ տուն է այցելում Այսօր, 17:34 «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» թեմայով աշխատաժողով են կազմակերպել․ մասնակցել են ԱՄՆ ներկայացուցիչները Այսօր, 17:19 ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը աճել է 5,3 տոկոսային կետով, ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան Այսօր, 17:03 Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Այսօր, 16:48 Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը Այսօր, 16:39 Կարողացանք նվազագույն ներկայացուցչական մակարդակի իջեցնել COP29-ը․ Բաքվում պահվող գերիների համար պայքարը թևակոխում է նոր շրջափուլ. Նարինե Դիլբարյան Այսօր, 16:12 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի Այսօր, 16:08 ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը Այսօր, 15:58 Արցախյան ազատամարտի ժամանակ դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարական էր պահանջում, այս պատերազմին՝ ևս. Հակոբ Արշակյան Այսօր, 15:43 Հայաստանը 50 միլիոն եվրո վարկ կվերցնի Այսօր, 15:32 Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն Այսօր, 15:12 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Այսօր, 14:57 Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը. Վահագն Խաչատուրյան Այսօր, 14:55 Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է Այսօր, 14:38 Զինվորականներին խորհուրդ եմ տալիս չվախենալ պաշտոն կորցնելուց. բոլորս մահկանացու ենք, կարևորը՝ չամաչենք մեր ապրած կյանքի համար․ Մովսես Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 14:33 Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի մանդատը տրամադրվել է Արեգ Գևորգյանին Այսօր, 14:26 Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան Այսօր, 14:22 Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. «Վիլիս»-ը կողաշրջվել է Այսօր, 14:19 Մհեր Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Այսօր, 14:08 Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը Այսօր, 13:46 «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն․ վիրավոր կա Այսօր, 13:34 Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա Այսօր, 13:31 Համացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, 2 մեղադրյալի մասով, ավարտվել է Այսօր, 13:27 Արցախի տեղեկատվական շտաբը հավաքագրում է 2023 թ.-ի սեպտեմբերի վճարացուցակներում գրանցված, սակայն առ այսօր գումար չստացած քաղաքացիների տվյալները Այսօր, 13:24 Ջեյհուն Բայրամովը՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին Այսօր, 13:21 Կվերազինվեն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերը Այսօր, 13:19 Այն տեսլականը, որը նկարագրված է ՀՀ Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը․ Խանդանյան Այսօր, 13:11 Կիրանցից անասունները սահմանն անցել են մինչև փշալարերը տեղադրելը, հետո որևէ դեպք չենք ունեցել. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ) Այսօր, 13:05 ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ. տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակասի խնդիր (Տեսանյութ) Այսօր, 12:59 Եթե Հայաստանն աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան. Ադրբեջանի արտգործնախարար Այսօր, 12:56 Դիվանագիտական աշխատանք է. Խանդանյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը Գուրգեն Արսենյանի մասնակցության մասին Այսօր, 12:53 Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք, սա է ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:50 Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի․ Խանդանյան Այսօր, 12:43 Հայտարարություն ԶԼՄ-ների համար. մամուլի համատեղ ասուլիս Viva-ի գլխամասային գրասենյակում Այսօր, 12:39 Իհարկե, թերացումներ տեսնում եմ, մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 Եթե մտածում եք, որ ՌԴ-ն մեզ «գաղութացրել է», ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ. Գրիգորյանը՝ Մեսրոպյանին (Տեսանյութ) Այսօր, 12:28 Բավականին հետաքրքրիր առաջարկ է հնչել ՔՊ-ից, որ գազին այլընտրանք կարող է լինել աթարը.Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 12:23 Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. վերջն եկել է, ուղիղ եմ ասում, էլ բան չունեմ տալու, ինչ ուզել եք՝ տվել եմ. Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է (Տեսանյութ) Այսօր, 12:06 Պարզվում է՝ ոստիկանի հասցեին հնչել է հայհոյանք, որը համարվում է մարդու սրբությունը պղծել. պետք է հստակ ձևակերպել, թե այդ դեպքում ոստիկանն ինչ անի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:57 Եթե ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք չունենա՝ ոստիկանության գոյությունն ուղղակի անիմաստ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:49 Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի՝ perfect tv հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին Այսօր, 11:40 Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան Այսօր, 11:32 Երաշխավորելու են Հայաստանում առավել անվտանգ միջավայր. հաստատվեց ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը Այսօր, 11:24 Աղավնավանք գյուղում կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը Այսօր, 11:17 Ժաննա Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին Այսօր, 11:15 ՀԾԿՀ նախագահ նշանակվելու դեպքում իմ ողջ փորձը ներդնելու եմ խնդիրների արդյունավետ լուծման համար. Մեսրոպյան Այսօր, 11:06 Վերին Լարսի անցակետում շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Այսօր, 11:00 Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկին Այսօր, 10:57 «Ծեծկռտուք չի եղել, որոշակի հրմշտոց է եղել». Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին (Տեսանյութ) Այսօր, 10:51 Այսօր խորը մտքի և գաղափարների հանրային ընդունման կամ մերժման հրատապ անհրաժեշտություն կա. Դավիթ Անանյան Այսօր, 10:47 Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով Այսօր, 10:46 Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակներից Այսօր, 10:42 Արմեն Մելիքբեկյանի մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղում է ավելի մեծ խնդիրների մեջ. «Շիրակ» ակումբ Այսօր, 10:40 Արդյո՞ք Մեսրոպ Մեսրոպյանի քաղաքականացված լինելը չի խանգարի, որ ղեկավարի անկախ մարմին. Խամոյանը՝ Սանոսյանին (Տեսանյութ) Այսօր, 10:37 Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությունն ամրապնդվում է Այսօր, 10:35 Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:29 Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում. Իրակլի Կոբախիձե Այսօր, 10:19 Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:09 Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Այսօր, 09:49 Մեկնարկում է ճանապարհների ձմեռային պահպանման ժամանակաշրջանը Այսօր, 09:40 «Հրապարակ». Անդարդ «բրիգադը» երկիրը հասցրեց այս վիճակին Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Արուսյակ Ջուլհակյանը «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել Այսօր, 09:36 ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:13 «Ժողովուրդ». Փաշինյանը վարչության նիստին ներկա Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել Այսօր, 09:11 «Հրապարակ». Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է առաջնային մնալ ՔՊ օրակարգում. նրան կրկին «կանչել» են ՔՊ վարչության նիստին Այսօր, 09:02 «Հրապարակ». Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ընթացքում մածուն է կերել, որ կանխի թունավորումը՝ ելույթից Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ամանորյա քաղցրավենիքի փաթեթներն արժեցել են 18 մլն դրամ Այսօր, 08:58 «Հրապարակ». Սրբուհի Գալյանը ինչպես է պատրաստվում վարձահատույց լինել ընկերոջը՝ Ռուստամ Բադասյանին 14/11/2024 22:20 Ամոթ է, ԱԺ ամբիոնը դարձրել եք անլրջության աղբյուր ... 14/11/2024 22:00 Ասացին՝ Նիկոլը թրաշվել է․ Կասկած չունեմ՝ դա արել է հենց այսօր, որպեսզի իր ինվալիդ մտքի թունավոր արգասիքներից հանրային դիսկուրսը շեղի դեպի իր մորուքը 14/11/2024 21:40 Շինծու մեղադրանքով քրեաքաղաքական հետապնդման ենթարկված Սուրիկ Հովհաննիսյանն այսօր արդարացվեց․ Փաստաբանը մանրամասներ է հայտնում 14/11/2024 21:20 Իրական բանակցություններ են պետք Ռուսաստանի, Ադրբեջանի հետ․ Այս իշխանություններն ունակ չեն բանակցել․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:59 Իրանը Թրամփին կոչ է ուղղել 14/11/2024 20:42 Հայաստանի այսպես կոչված իշխանությունները դարձել են սպառնալիք ու խոչընդոտ՝ գերիների վերադարձի հարցում․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:22 Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան 14/11/2024 20:08 «Երևանի ՋԷԿ» -ի պարզաբանումը Տիգրան Ավինյանի աներոջ և ՊՊԾ նախկին պետի միջև ծեծկռտուքի մասին 14/11/2024 19:44 Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կանգնեցնի Ուկրաինայում պատերազմը․ Բորել 14/11/2024 19:25 Մեր նահատակների արյամբ կազմավորված ու մեր ժողովրդին անկախություն պարգևած բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը․ Աբրահամյան 14/11/2024 19:07 Կոմիտասի պողոտայում հնդիկների միջև վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 14/11/2024 18:51 Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել 14/11/2024 18:41 Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի դեմ 14/11/2024 18:26 Նիկոլ Փաշինյանի «ոճափոխությունը»․ Ինչու՞ որոշեց սափրվել (Տեսանյութ) 14/11/2024 18:06 Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 14/11/2024 17:52 Թմրանյութերի վաճառքով զբաղվող ինտերնետային հարթակները գովազդողին՝ տնային կալանք 14/11/2024 17:36 Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը