15/03/2023 14:04
Փարիզը պահանջել է մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպի թափանցիկ հետաքննություն
Անհրաժեշտ է թափանցիկ հետաքննություն անցկացնել մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախման հարցով, որի ժամանակ զոհվել է հինգ մարդ, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ Կատրին Կոլոննան։
Նա նշել է, որ ԱԳՆ-ն արդեն պահանջել է հետաքննություն անցկացնել՝ հրապարակելով արդյունքները։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մեկ օր առաջ Լեռնային Ղարաբաղի իրավապահների և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է հինգ մարդ, բախումը դադարեցրել են ռուս խաղաղապահները։