15/03/2023 10:33
Տեղաբաշխվել են 2025թ.ի ապրիլի 29-ին մարվող պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր` 29 միլիարդ 773 միլիոն դրամ ծավալով
Մարտի 14-ին տեղաբաշխվել են 2025 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր` 29 միլիարդ 773 միլիոն դրամ ծավալով:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 35 միլիարդ 123 միլիոն դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.90 տոկոս:
ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝
Ամիրյան 23/1
Տիգրան Մեծի 24
Կոմիտաս 49:
Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:
Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից: