16/03/2023 16:57
Դատարանը Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց․ ևս մեկ նշան, որ դավաճանների այս իշխանությունը Արցախը հանձնելու ճանապարհին է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու`դատարանի որոշման կապակցությամբ գրել է․
«Դատարանը Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։ Եվս մեկ նշան, որ դավաճանների այս իշխանությունը Արցախ հանձնելու ճանապարհին է։ Ավելի ճիշտ՝ տեղ է հասնում։
Նստում եթերում 5 ժամ լացում է (Փաշինյանը-խմբ․), որ բանակ չունենք, չենք կարող Արցախ պաշտպանել ու հաջորդ օրը թուրք հաղթողին կալանքի տանում։ Իմ կարծիքով՝ ամեն ինչ շատ պարզ ու ակնհայտ է։ Դավաճանն իր դավաճանությունն է անում։ Վստահ եմ՝ շուտով նոր թեմա կգցեն դաշտ, որ ժողովուրդը հանկարծ չգիտակցի, թե ինչ է կատարվում»։