16/03/2023 14:09
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձակուրդ կմեկնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մեկ շաբաթով արձակուրդ կմեկնի:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի ապրիլի 3-7-ը ներառյալ:
Անահիտ Ավանեսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը», - ասված է որոշման մեջ: