16/03/2023 12:01
Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին կներկայացնի խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական դիտարկումները (Տեսանյութ)
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսպիսով՝ երկու կողմերը թևակոխել են պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։
«Կքննարկենք ու առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից», - ասաց նա։
Փաշինյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ, ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022 թվականների ագրեսիայի հետևանքով բռնազավթած ՀՀ ինքնիշխան տարածքները։