Կարողացե՞լ է արդյոք Փաշինյանը կազմակերպել «չորս շարասյուներին». Արթուր Վանեցյան

16/03/2023 09:55

Կարողացե՞լ է արդյոք Փաշինյանը կազմակերպել «չորս շարասյուներին». Արթուր Վանեցյան


Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը դեռ քննարկվում է քաղաքական շրջանակներում:

«Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:

- Երեկ Նիկոլ Փաշինյանը խոսում էր 2020 թվականի պատերազմում պարտության մասին եւ նոր վարկած առաջ քաշեց, որ բանակում «5-րդ շարասյուն» ենք ունեցել, որի պատճառով ենք պարտվել: Երեկ նաեւ պաշտոնից ազատվեց Տիգրան Փարվանյանը` Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարը: Միքայել Արզումանյանի կալանքն են երկու ամսով երկարացրել, Դավիթ Տոնոյանի դատն են ձգձգում` նա դեռ կալանավայրում է, Սեյրան Օհանյանի եւ Գրիգորի Խաչատուրովի դեմ են գործ հարուցել: Ի՞նչ «5-րդ շարասյան» մասին է խոսքը: Սա արդյո՞ք ուղիղ հրահանգ չէր` ուղղված դատական համակարգին, եւ զինվորականության նկատմամբ հերթական արշավի մեկնարկ:

- Վերջին երեք տարում Նիկոլ Փաշինյանը պատերազմում պարտության բազմաթիվ պատճառներ է նշել, բայց այդպես էլ չի խոստովանում, որ գլխավոր մեղավորն ու պատասխանատուն ինքն է։ Ի՞նչ «հինգերորդ շարասյան» մասին է խոսքը։ Երկրի ղեկավարը պարտավոր է խոսել իրավական լեզվով։ Գոյություն ունի օրենսդրություն, գոյություն ունեն իրավապահ եւ արդարադատության մարմիններ։ Պատերազմից անցել է 3 տարի, այդ ժամանակը միանգամայն բավարար էր, որ բացահայտվեր այդ «հինգերորդ շարասյունը»։ 

Ավելին՝ եթե դա կար, ապա օր առաջ պետք է բացահայտվեր, որպեսզի կանխվեր հետագա սաբոտաժը կամ ապակառուցողական գործունեությունը։ Իհարկե, դավաճանության առանձին դեպքեր եղել են, տեսել ենք հաղորդագրությունները, բայց արդեն երեք տարի է անցել, որեւէ մեկը գիտի՞, թե ովքեր են այդ «հինգերորդ շարասյան» մեջ գտնվողները, ինչքանով են կազմակերպված, ով է կազմակերպել, ով է հրահանգներ տալիս։ 

Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարում է, որ հենց վաղը կարող է նոր պատերազմ սկսվել, բայց նախորդ պատերազմի եւ պարտության մեղավորներին դեռ չի բացահայտել։ Իսկ գլխավոր մեղավորը, կրկնում եմ, հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Որովհետեւ անգամ եթե այդ «հինգերորդ շարասյունը» եղել է, այն պետք է բացահայտվեր եւ ոչնչացվեր անմիջապես պատերազմի ընթացքում։ Ավելին, դա չէր կարող լինել պարտության պատճառ։ Այսօր ինքներդ կարող եք համոզվել, որ բազմաթիվ այլ երկրներում «հինգերորդ շարասյուները» չեն խանգարում, որ այդ երկրների իշխանություններն ու ժողովուրդները արդյունավետ պայքար մղեն հանուն իրենց ազատության ու անկախության։ Չի խանգարում, որովհետեւ մնացած «չորս շարասյուներն» արդյունավետ կազմակերպվում են, իսկ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կարողացել է կազմակերպել մյուսներին՝ նրանց, ովքեր չեն եղել այդ՝ իր պատկերացրած շարասյան մեջ։ Կասկած չունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել դա անել։

- Մի կողմից բանակը գլխատել, չզինել, չվերակառուցել, մյուս կողմից` հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններից, ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից, վատթարացնել ռուս-հայկական հարաբերությունները, չխորացնել Իրանի հետ ռազմական համագործակցությունը: Միաժամանակ խոսել պատերազմի ու նոր էսկալացիայի մասին` հասարակությանը վախեցնելով նոր պատերազմով: Որքանո՞վ եք ռեալ համարում նոր պատերազմի վտանգը եւ ինչպե՞ս եք գնահատում բանակի վիճակն ու մեր պատրաստվածությունը նոր պատերազմին:

- Նոր պատերազմի վտանգի մասին մենք խոսել ենք նախորդի ավարտից անմիջապես հետո։ Այն պայմանները, որոնցով Փաշինյանը գնաց կապիտուլյացիայի, եւ այն օրակարգը, որ հնչեցնում էր Փաշինյանն արդեն երեք տարի, մեզ քայլ առ քայլ տանում են նոր էսկալացիայի։ Երբ մենք այս մասին խոսում էինք, Նիկոլը ժողովրդին վախեցնում էր, թե ընդդիմությունը պատերազմ է ուզում։ Երեկ արդեն ինքն իր ասուլիսում փաստացի նշեց, որ Ադրբեջանը թքած ունի իր առաջ քաշած օրակարգի վրա եւ ուզում է ստանալ այն ամենը, ինչ ինքն է ուզում, հակառակ դեպքում սպառնում է պատերազմով։ Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը հենց ինքն էր հայտարարել, որ չգիտի, թե որտեղ են վերջանում Ադրբեջանի ցանկությունները։ Այսինքն՝ Նիկոլը մեր երկիրը հասցրել է այնտեղ, որ կա՛մ պետք է բավարարենք Ադրբեջանի չվերջացող ցանկությունները, կա՛մ էլ այլընտրանքը պատերազմն է։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, Իրանի եւ մյուս երկրների հետ հարաբերություններին, ես բազմաթիվ անգամ ասել եմ եւ այսօր էլ կրկնում եմ, որ գործընկերների հետ անազնիվ, անհետեւողական ու չհաշվարկված հարաբերությունները ոչ միայն չեն նպաստում Հայաստանի ռազմաքաղաքական ներուժի ավելացմանը, այլեւ ուղիղ սպառնալիք են ստեղծում Հայաստանի, Արցախի եւ, առհասարակ՝ հայ ժողովրդի համար։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:10 Ծիլքար- Ջրաշեն ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար Այսօր, 17:56 Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել Այսօր, 17:42 Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է․ Հոկտեմբերին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը Այսօր, 17:28 Փաշինյանը Արմեն Ղազարյանին ազատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակեց ՆԳ նախարարի տեղակալ Այսօր, 17:15 Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 17:04 «Միասին» շարժումը հաղորդում է ներկայացնելու՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով Այսօր, 16:52 Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ Այսօր, 16:41 Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան Այսօր, 16:34 Աբովյանի 34-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և կաթուցիչ Այսօր, 16:25 Ո՞ր hայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում Այսօր, 16:21 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման հարցը Այսօր, 16:18 Հարավային Կովկասում մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ. ՀՀ ԱԳ փոխնախարար Այսօր, 16:11 Հանդիպել ենք Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ՝ քննարկել երկկողմ, Հայաստան-ԵՄ, տարածաշրջանային հարցեր. Արսեն Թորոսյան Այսօր, 15:54 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության դիտորդների հետ Այսօր, 15:46 Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Այսօր, 15:36 Ռուբլու առքի միջին գինը 3.52 դրամ է, վաճառքինը՝ 3.88. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 15:23 Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Այսօր, 15:16 Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը Այսօր, 15:04 Վարչապետի մամուլի քարտուղարը կմեկնի արձակուրդ Այսօր, 15:02 Ալեն Սիմոնյանը պատրաստ է ցուցաբերել օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում Այսօր, 14:56 Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել Այսօր, 14:52 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք Այսօր, 14:48 Թուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ Ֆարմանյան Այսօր, 14:42 Վահան Կոստանյանն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարն ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը Այսօր, 14:39 ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին Այսօր, 14:32 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը քաղաքական և իրավական խայտառակություն է, հանրության աջակցությունը կորցրած ուժը փորձում է Գյումրիում իշխանություն զավթել. Մեսրոպ Առաքելյան Այսօր, 14:07 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին Այսօր, 14:01 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 13:59 Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում. ՍԱՏՄ (Լուսանկարներ) Այսօր, 13:55 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա Այսօր, 13:46 Ռազմատեխնիկայի գնումների մասին լուրերն Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծում ՀՀ-ի ռազմական պոտենցիալն առավել ճշգրիտ գնահատելու. ՊՆ-ն պետք է աշխատի նաև հնդկական կողմի հետ. Աբրահամյան Այսօր, 13:43 Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան Այսօր, 13:29 Իշխանությունները չէին ցանկանա ճնշումների տակ հայտնվել․ Խաչատրյանը՝ ԵԱՏՄ նիստը Երևանում չանցկացնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:15 Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանք առաջ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին Այսօր, 13:06 Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն. գյումրեցին պետք է ընտրի հաջորդ 5 տարիների ավագանուն և համայնքի ղեկավարին. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:54 2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա Այսօր, 12:51 Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը Այսօր, 12:39 Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավորներ կան Այսօր, 12:33 «Խոսել եմ մեր խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հետ․ իմ մասով ոչ մի հարց չի քննարկվելու». Գեղամ Նազարյանը հերքում է տարածվող լուրերը Այսօր, 12:19 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» Այսօր, 12:07 Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության Այսօր, 12:04 Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ Այսօր, 12:02 Սպիտակի ոլորաններում ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է Այսօր, 11:59 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է Այսօր, 11:54 Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. Քաղաքապետարան Այսօր, 11:47 Հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 4.2% Այսօր, 11:42 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց». ՌԴ ԱՀԾ Այսօր, 11:34 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Այսօր, 11:29 ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք Այսօր, 11:28 Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները Այսօր, 11:26 Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Այսօր, 11:21 Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու. Քաղաքագետ Այսօր, 11:09 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով Այսօր, 11:04 «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր. Լուսանկարներ Այսօր, 11:01 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում Այսօր, 10:55 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Այսօր, 10:44 «Ամբերդ ամրոցը» փակ է այցելությունների համար, պատճառն առատ ձյունն է Այսօր, 10:37 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով Այսօր, 10:17 Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից, 1-ի նկատմամբ հայտարարվել է նկատողություն Այսօր, 10:12 Դեսպան Մակունցը և AEI ավագ գիտաշխատող Ռոհաչն անդրադարձել են տարածաշրջանային կարգավորման հարցին Այսօր, 10:04 Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ն ընդունել են հրադադարի ԱՄՆ առաջարկը. Բայդեն Այսօր, 10:02 Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Այսօր, 09:51 Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսի ավտոճանապարհը փակ է, Աշոցքի տարածաշրջանում էլ բուք է Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը Այսօր, 09:21 «Հրապարակ». Գեղամ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները Այսօր, 09:17 «Հրապարակ». Աղազարյանը հետաձգել է որոշումը Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է Այսօր, 09:13 «Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը Այսօր, 09:09 «Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս 26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար 26/11/2024 19:38 Տղամարդը նռնակով սպառնացել է շտապօգնության բուժանձնակազմին (Տեսանյութ) 26/11/2024 19:26 «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»․ Գեղամ Նազարյան 26/11/2024 19:13 Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի 26/11/2024 18:59 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 26/11/2024 18:43 Վայոց ձորում, Տավուշում և Արմավիրում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ են անցկացվելու 26/11/2024 18:28 Որոնվում է Շենգավիթի բակերում մեքենաներից գողություններ կատարած երիտասարդը (Տեսանյութ) 26/11/2024 18:13 «Դադարեցրեք ռազմական գործողությունները, այլապես Լիբանանը կկործանվի»․ Բորելը կոչ է ուղղել Իսրայելին 26/11/2024 18:00 Հայաստանը դե յուրե հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և ունի ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ․ Ուշակով 26/11/2024 17:48 Շիրակի մարզում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Ճամբարակում, Սյունիքում մառախուղ է 26/11/2024 17:34 Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը, բայց ամեն ինչ անելու ենք, որ նրա իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա. Նաիրի Սարգսյան (Տեսանյութ) 26/11/2024 17:20 Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին պատգամել է հայորդիների սրտերում զորացնել աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը 26/11/2024 17:07 «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյանի հոդվածը 26/11/2024 16:52 Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել 26/11/2024 16:39 Ալեն Սիմոնյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցերի 26/11/2024 16:33 Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել