16/03/2023 10:56
Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում օգտվել «պատմական հնարավորությունից»
Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին օգտվել «պատմական հնարավորությունից»՝ լուծելու տարաձայնությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
Հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Օլիվեր Վարհեին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Բաքվի և Բրյուսելի միջև հարաբերությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ երկու երկրների ղեկավարներին կոչ է արել օգտագործել պատմական հնարավորությունն առկա հակամարտությունը վերջնականապես լուծելու և բովանդակալից երկխոսության վերադառնալու համար։
Հանձնակատարն աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ջանքերին, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև երկխոսությանը խաղաղ գործընթացին առնչվող բոլոր հարցերի շուրջ՝ ներառյալ ապագա խաղաղության պայմանագիրը և սահմանազատումը: