16/03/2023 14:51
Օնիկ Գասպարյանին հրավիրել են ԱԺ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն այս պահին Ազգային ժողովում է։
Նրան հրավիրել են 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով:
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 2-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ՝ 6-ամսյա ժամկետով։
Վերջերս հանձնաժողովի աշխատանքների ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։