16/03/2023 18:01
Սպասենք, տեսնենք՝ ինչ պաշտոն են տալու գեներալ Գրիգորի Խաչատուրովին սարքովի գործով կալանավորած ՔՊ-ական ԲԴԽ-ի անդամ Մակյանին՝ իշխանահաճո որոշում կայացնելու համար․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման կապակցությամբ գրել է․
«Վերաքննիչի դատավոր ու ՔՊ-ական ԲԴԽ-ի անդամ Մակյանը որոշեց բեկանել առաջին ատյանի որոշումը և կալանավորել գեներալ Գրիգորի Խաչատուրովին՝ մի սարքովի գործով, որով մի քանի ամսից լրանալու է վաղեմության ժամկետը…
Դե ինչ, սպասենք, տեսնենք, թե ինչ պաշտոն են տալու ԲԴԽ նշված անդամին՝ ՔՊ-ահաճո որոշում կայացնելու համար։
Որպես իրավապաշտպան՝ ես կարծում եմ, որ նա լիովին «արժանի է» Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնին»։