16/03/2023 18:36
Փաշինյանի գլխավորած խորհրդակցությանը քննարկվել են հարկային վարչարարությանն ու լրացուցիչ եկամուտների գեներացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված տնտեսական ոլորտի բարեփոխումներին, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
«Քննարկման առարկա են եղել, մասնավորապես, հարկային քաղաքականության լավարկման ուղղությամբ միջոցառումներն ու օրենսդրական փոփոխությունները, որոնք կնպաստեն հարկային վարչարարության դյուրացմանը և լրացուցիչ եկամուտների գեներացմանը: Անդրադարձ է եղել առանձին հարկատեսակների գծով առաջարկվող բարեփոխումներին, դրանց ֆինանսական գնահատականին, կանխատեսվող արդյունքային ցուցանիշներին և այլն:
Խորհրդակցության արդյունքներով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է շարունակել միջգերատեսչական համատեղ աշխատանքը նշված ուղղություններով»,- նշված է հաղորդագրությունում: