16/03/2023 13:39
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանում է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը ժամանել է Հայաստանի Հանրապետություն, լուրն Aysor.am-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Նա հանդիպումներ կունենա ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
Թասմագամբետովը 2023 թվականի հունվարի 1-ից է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար դարձել. սա նրան առաջին այցն է Հայաստան այդ պաշտոնում։