16/03/2023 14:38
Ադրբեջանը կմասնակցի՞ Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, թե՞ ոչ․ հստակություն չկա
Ադրբեջանը կմասնակցի՞ Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, թե՞ ոչ՝ պարզ կդառնա մարտի 16-ին։ Հարևան երկրի հավաքականի մասնակցության առումով հստակություն դեռ չկա։
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդգծեց՝ նախապես հայտարարել են, որ պատրաստ են ապահովել մասնակից յուրաքանչյուր երկրի մարզիկների անվտանգությունը։