16/03/2023 20:58
Հայտնի են կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցները
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում երեկ տեղի է ունեցել կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի դրոշը կրելու պատիվը տրվել է Եվրոպայի գործող չեմպիոն Անի Հովեփյանին:
Վիճակահանության արդյունքներով հայտնի են դարձել Հայաստանի պատվիրակների առաջին մրցակիցները:
48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը կսկսի 1/16 եզրափակիչից և կմրցի վենեսուելցի Տայոնիս Անաոնիս Ռայոս Կադեոսի հետ:
50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը մրցելույթը կսկսի 1/8 եզրափակիչից: Մրցակիցն է հյուսիսկորեացի Չորոնգ Բանը:
54 կգ քաշային Եկատերինա Սիչևան կմրցի Ֆրանսիայի պատվիրակ Դելֆին Մանչինի հետ:
60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը 1/16 եզրափակիչում կմրցի սլովակ Միրոսլավա Ժեդինակովայի հետ:
63 կգ քաշային Սոնա Հարությունյանը 1/8 փուլում կմրցի թայվանցի Սու Չինգ-Վենինի հետ:
70 կգ քաշային Անի Հովսեփյանի մրցելույթը կմեկնարկի 1/8 եզրափակչից: Մրցակիցը կորոշվի չինացի Պան Զու - հնդիկ Շռուտի Յավադ զույգի հանդիպումից հետո: