16/03/2023 21:08
Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի 4 ներկայացուցիչ դարձել է մրցանակակիր
Բուխարեստում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի՝ մինչև 23 տարեկանների մասնակցությամբ Եվրոպայի առաջնությունը:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի չորս սաներ դարձել են մրցանակակիր:
Առավել հաջող է հանդես եկել Կարապետ Մանվելյանը (55 կգ), նա գրավել է երկրորդ տեղը և պարգևատրվել արծաթե մեդալով: Մանվելյանի թիմակիցներ Հովհաննես Հարությունյանը (87 կգ) , Հայկ Խլոյանը (97 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը ճանաչվել է 5-րդը: