16/03/2023 10:40
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը երեկ փայլել է հերթական խայտառակ հայտարարությամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ փայլել է հերթական խայտառակ հայտարարությամբ։ Իր ղեկավարած հանձնաժողովի նիստում խոսելով ՆԳՆ-ին գաղտնալսելու հնարավորություն տալու մասին և պատասխանելով ընդդիմադիրների այն դիտարկումներին, թե ԱԱԾ-ն քիչ էր գաղտնալսում, այլ կառույցի ևս նման լիազորություն է տրվել, նա հայտարարել է. «Մեզ գաղտնալսում է ու լավ է անում, բարի լինենք էնպես ապրենք, որ լսելու դաշտից դուրս մնանք։ Բա որ չլսեն, ո՞նց են իմանալու` ով ինչ մտածեց, էս երկրի գլխին ինչ եղավ»։
Հիշեցնենք, որ միայն դատարանի որոշմամբ և քրեական վարույթի դեպքում է թույլատրվում գաղտնալսել որևէ քաղաքացու։ Սրանով Անդրանիկ Քոչարյանի երեկվա գոհարները չեն սահմանափակվում. նա հայտարարեց, թե, փառք աստծո, Հայաստանում փշալարերի կիրառման ժամանակաշրջանն այլևս անցյալում է, ապա խոսակցության մեջ ներքաշեց քննարկմանը մասնակցող ՆԳ նախարարին, ով ևս հաստատեց Քոչարյանի սուտը։ Սա՝ այն դեպքում, երբ պատերազմից հետո ընդդիմադիրների դեմ ոչ միայն փողոցներում են փշալարեր գործածվել, այլև խորհրդարանի շենքի պարիսպներն են փշալարերով պատվել, իսկ շենքի բակում Փաշինյանի այցերի ժամանակ անգամ պայթուցիկ սարքեր էին տեղադրում»։