17/03/2023 16:43
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակն ու տարածաշրջանային զարգացումներն են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
«Վարչապետը շնորհավորել է Իմանգալի Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Այս համատեքստում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցերի»,- նշված է հաղորդագրությունում: