17/03/2023 11:17
Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ ժողովրդավարական արժեքների վրա խարսխված համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարին՝ ազգային տոնի առթիվ:
«Շնորհավորում եմ Ձեզ և Իռլանդիայի բարեկամ ժողովրդին Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ:
Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ ժողովրդավարական արժեքների վրա խարսխված համագործակցության զարգացումը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Հավատացած եմ, որ մեր երկրների միջև առկա է համագործակցության զգալի ներուժ, և ցանկանում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ առավելագույնս ապահովելու նշյալ ներուժի իրացումը։
Լիահույս եմ, որ առաջիկայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու հայ-իռլանդական երկկողմ օրակարգը՝ այն հարստացնելով հեռանկարային ծրագրերով՝ ի շահ և ի բարօրություն մեր երկրների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իռլանդիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա բարգավաճում և բարեկեցություն», - ասվում է ուղերձում։