17/03/2023 20:42
Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրել Արցախում
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվել՝ Մարտունու և Շուշիի շրջաններում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ տուժածներ չկան։
Խախտման առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը քննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։