17/03/2023 18:49
ՖԻՖԱ-ն երկարացրել է պատժամիջոցները Զիմբաբվեի և Շրի-Լանկայի ֆուտբոլի ֆեդերացիաների նկատմամբ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) երկարացրել է կազմակերպությանը Զիմբաբվեի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամակցության կասեցումը։ ՖԻՖԱ-ն նման որոշում է կայացրել նաև Շրի-Լանկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ։
Քվեարկությունը տեղի է ունեցել Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում տեղի ունեցած ՖԻՖԱ-ի 73-րդ համագումարի շրջանակում։
Զիմբաբվեի նկատմամբ պատժամիջոցների երկարացմանը կողմ է քվեարկել համագումարի 199 մասնակից, դեմ՝ մեկը։ Զիմբաբվեի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամակցությունը ՖԻՖԱ-ին կասեցվել է 2022 թվականին՝ պետական կազմակերպությունների կողմից ֆեդերացիայի գործունեությանը միջամտելու պատճառով։
ՖԻՖԱ-ի համագումարի 197 պատվիրակ էլ քվեարկել է Շրի-Լանկայի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամակցության կասեցման օգտին, դեմ է եղել մեկ պատվիրակ։ Շրի-Լանկայի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամակցությունը ՖԻՖԱ-ին կասեցվել է նույն պատճառով, ինչ Զիմբաբվեինը։