17/03/2023 12:18
Կողմնակից չեմ, որ շատ քաղաքականացվի Հայաստան-Թուրքիա խաղը. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կողմնակից չէ, որ շատ քաղաքականացվի Հայաստան-Թուրքիա խաղը։
«Կարծում եմ՝ բոլորն էլ փորձառու ֆուտբոլիստներ են, նրանցից շատերը գալիս են արտերկրից, ընդ որում՝ արտերկրում են հայտնվել ոչ իրենց կամքով։ Նրանք գիտեն իրենց պատմութունը, ես էլ գիտեմ ձեր պատմությունը։ Ինձ համար առաջնայնությունն այդ խաղում լինելու է ֆուտբոլը և սպորտը», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք՝ մարտի 25-ին Երևանում տեղի կունենա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Թուրքիա հանդիպումը։
ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ թուրք երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու: