17/03/2023 19:03
Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությանը մասնակցող Էլիդա Քոչարյանը հաղթանակ է տարել մեկնարկային մենամարտում
Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը հաղթանակ տարավ իր մեկնարկային մենամարտում։
Հայաստանի հավաքականից առաջինը ռինգ է դուրս եկել 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան, որը երեկ պարտություն է կրել:
Հայաստանի կազմում ԵԱ-ին մասնակցում են նաև 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 63 կգ քաշային Սոնա Հարությունյանն ու 70 կգ քաշային Անի Հովսեփյանը: