17/03/2023 09:56
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի կինը կնշանակվի Աշտարակի քաղաքային մշակույթի տան տնօրեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կինն առաջիկայում կնշանակվի Աշտարակի քաղաքային մշակույթի տան տնօրեն։ Հատուկ մարզպետի կնոջ համար որոշել են վերակազմակերպել կառույցը, ավելի խոշորացնել՝ ներառելով Աշտարակ համայնքին միավորված բոլոր համայնքների մշակույթի տները։ Կառույցը գրեթե ձևավորված է։ Եկող շաբաթ պաշտոնանկ կանեն Աշտարակի մշակույթի տան ներկայիս տնօրեն Արմինե Հեպոյանին ու կնշանակեն նոր տնօրենին՝ Մարինա Մկրտչյանին, ով ներկայում Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի փոխտնօրենն է։
Դեռևս տնօրեն Արմինե Հեպոյանը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց, որ ուրբաթ օրը կամ երկուշաբթի նոր ձևավորված կառույցի տնօրեն է նշանակվելու։ Թե ով՝ ասաց, որ տեղյակ չէ․ «Ըստ էության, խոշորացվելու է, համայնքների տնօրեններն այդուհետ կլինեն վարչական պատասխանատուներ»»։