18/03/2023 16:41
Իրանում կարող է գործարկվել «Միր» վճարային համակարգը
Իրանում շուտով կգործարկվի «Միր» վճարային համակարգը, ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի զբոսաշրջության, մշակութային ժառանգության փոխնախարար Ալի Ասհար Շալբաֆիանը:
«Ռուսաստանի և Իրանի կենտրոնական բանկերն արդեն աշխատում են այդ ուղղությամբ, հուսով ենք, որ շուտով արդյունք կլինի»,- ասել է իրանցի պաշտոնյան։
Ռուսական «Միր» և իրանական «Շեթաբ» վճարային համակարգերի միացման, ինչպես նաև ֆինանսական ոլորտում Ռուսաստանի և Իրանի փոխգործակցության ընդլայնման մտադրության մասին 2022 թվականին հայտարարել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։