18/03/2023 11:00
Ազատի զորամասի հրդեհի գործով մեղադրյալ սպան կալանավորվել է
Գիշերը դատարանը բավարարել է միջնորդությունը, և ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ-ն կալանավորվել է՝ Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեի գործի շրջանակներում։
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը գրել է․ «Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Գիշերը դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է։
Հիշեցնեմ՝ ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ին նշված վարույթով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով։
Մինչ այս նա գտնվում էր բժշկական հաստատությունում։
Տեղեկացնեմ նաև, որ այս վարույթով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում»։