18/03/2023 15:49
«Եթե Հայաստանն ուզում է խաղաղ ապրել 29 000 քառակուսի կիլոմետրի վրա, պետք է Ղարաբաղը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի կազմում»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքն է հնչեցրել Հայաստանի ու Արցախի հասցեին՝ հայտարարելով, թե եթե Հայաստանն ուզում է խաղաղ ապրել 29 000 քառակուսի կիլոմետրի վրա, պետք է Արցախը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի կազմում։
«Մեկ պայման կա, որի դեպքում Հայաստանը կարող է հանգիստ ապրել 29 000 քառակուսի կիլոմետրի վրա․ նրանք պետք է ընդունեն մեր պայմաններն ու Ղարաբաղը պաշտոնապես ճանաչեն որպես Ադրբեջանի տարածք, մեր պայմաններով իրականացնեն սահմանների դելիմիտացիայի գործընթացը»,- ասել է Ալիևը։