18/03/2023 09:50
«Հրապարակ». ԵԿՄ նախագահն իր փոխմարզպետ փեսա Վասակ Վարդանյանին է տեսնում մարզպետի պաշտոնին և պայքարում է դրա համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի մեր աղբյուրներն ասում են, որ լարվել են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի և մարզպետ Ահարոն Սահակյանի հարաբերությունները. ԵԿՄ նախագահն իր փոխմարզպետ փեսային՝ Վասակ Վարդանյանին է տեսնում մարզպետի պաշտոնին և պայքարում է դրա համար։ Նա պատերազմից հետո ընդհատակ էր անցել, չընդգրկվեց ՔՊ նախընտրական ցուցակում, թվում էր՝ փորձում է տարանջատվել իշխանություններից, որպեսզի դավաճանի պիտակը չկիսի նրանց հետ, վերջերս նորից ասպարեզ է նետվել և կրծքով պաշտպանում է Փաշինյանին ու իշխանությունների վարած քաղաքականությունը։
Այս «անձնազոհության» դիմաց էլ նա կոմպենսացիա է պահանջում, որ Կոտայքի մարզը հանձնվի իրեն։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ դա չի լինի՝ մի քիչ շատ կլինի․ որդին՝ Հրազդանի քաղաքապետ, փեսան՝ փոխմարզպետ, դուստրը մարզպետարանում է աշխատում, մնացած պաշտոնների մասին էլ չենք ասում»։