18/03/2023 17:24
Ալիևը «խաղաղության պայմանագրի» ստորագրման նախապայմաններ է հայտնել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախապայմաններ է ներկայացրել Հայաստանին՝ հայտարարելով, որ դրանք չընդունելու դեպքում «խաղաղության պայմանագիր» չի կնքվի։ Նա պահանջել է «խաղաղության» բանակցություններում ներառել պատերազմից հետո ստեղծված իրողությունները, այլապես «խաղաղության պայմանագիր» չի կնքվի։
«Իրողությունները՝ կապված նախկինում «ադրբեջանական տարածքների օկուպացիայի», պատերազմի հետ, հետպատերազմական իրողությունները իրենց արտացոլումը պետք է գտնեն խաղաղության բանակցություններում։ Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի ստորագրվի»,- ասել է Ալիևը։