20/03/2023 13:39
Ի՞նչ գիտեք, թե Արցախի իշխանությունները Ադրբեջանի հետ տեխնիկական հարցեր են քննարկում. Ալեն Սիմոնյան
Ես այդպիսի հնարավորություն չեմ տեսնում, լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Արցախի՝ Ադրբեջանին վերաինտեգրման հարցում։
«Մեծ, շատ մեծ ճանապարհ պետք է անցնի, որ այդպիսի բան հնարավոր լինի։ Անկեղծ ասած, ես այսօր նման հնարավորություն չեմ տեսնում», - ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, թե ուրախ է, որ Արցախի հարցի շուրջ բանակցություններում բարձրացրել են Արցախի դերը։
Դիտարկմանը, թե Արցախի իշխանությունները տեխնիկական հարցեր են քննարկում՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց.
«Ի՞նչ գիտեք։ Հիմա Արցախի և Ադրբեջանի իշխանությունները փորձում են խոսակցության ինչ-որ եզրեր գտնել, և ես չեմ կարծում, թե պետք է մտնել այդ խոսակցության արանքը և փորձել մոդերատորի դեր խաղալ։ Իհարկե, մենք մեր կարծիքն ասում ենք, մեր դիրքորոշումները հայտնում ենք, բայց որոշումները կայացնում է Արցախի իշխանությունը»։