20/03/2023 15:24
Հայաստանն ու Բելառուսը կարևորել են համագործակցությունը գյուղատնտեսության, մեքենաշինության և արդյունաբերության այլ ոլորտներում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը գյուղատնտեսության, մեքենաշինության և արդյունաբերության այլ ոլորտներում, ինչպես նաև առկա ներուժի լիարժեք իրացումը համատեղ կոոպերացիոն նախագծերի շրջանակներում:
Մտքեր են փոխանակել նաև երկկողմ և ԵԱՏՄ բազմակողմ օրակարգի շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ: