20/03/2023 16:44
Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա. Արարատ Միրզոյան
Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Դրա վկայությունն է այն, որ տասնյակ հազարավոր ռուսներ բավականին հարմարավետ են ապրում Հայաստանում, իրենց բիզնեսն են վարում և այս համատեքստում ոչ մի բողոք չի ստացվել»,- ասաց Միրզոյանը։
Խոսելով Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիաների մասին՝ նա նշեց, որ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է հավաքներ անցկացնելու ազատությունը։