20/03/2023 14:25
Ցավով եմ ասում` ռուս խաղաղապահներն ապագայում հնարավորություն են ունենալու ապացուցելու իրենց գործունեության արդյունավետությունը. Սիմոնյան
Ցավով եմ ասում, որ ռուս խաղաղապահների զորախումբն ապագայում էլ հնարավորություն է ունենալու ապացուցելու իր գործունեության արդյունավետությունը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով միջազգային դիտորդական առաքելության և տարբեր մեխանիզմների մասին։
«Մինշանակ է, որ այսօր իրենց այնտեղ գտնվելն ինչ-որ չափով ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը, բայց ակնհայտ է, որ դա ոչ միայն բավարար չէ, այլ նվազագույնն է, որ այսօր հնարավոր է։ Հայաստանը, վստահ եմ նաև Արցախը, դրանով բավարարված չեն։ Դրա մասին են խոսում ռուսական կողմի նկատմամ բավական մեծ վստահություն ունեցող ԼՂ-ի բնակիչների կողմից իրականացվող ակցիաները, որոնք տեղի են ունենում ռուս խաղաղապահների գրասենյակի մոտ», - ասաց Ալեն Սիմոնյանը։