20/03/2023 19:00
Ալեն Սիմոնյանը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ․ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ
ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը տեղեկացրել է, որ Ալեն Սիմոնյանի ինքնազգացողությունը լավ է, նա բժիշկների վերահսկողության տակ է գտնվում։
«Ի պատասխան լրատվամիջոցների չդադարող զանգերի՝ հարգելի գործընկերներ, ՀՀ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։
Նա պարզապես սայթաքել և վնասել է արմունկը, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- գրել է Ծովինար Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ քիչ առաջ մամուլը տեղեկություններ տարածեց, որ ԱԺ նախագահը կառավարական առանձնատների տարածքում` իր տան մոտ ընկել է և վնասվածք ստացել։