20/03/2023 21:26
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 6 ներկայացուցիչներ դարձել են մրցանակակիր
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի 6 ներկայացուցիչներ դարձել են մրցանակակիր, հայտնում է ՀԱՕԿ-ը։
Իրենց քաշային կարգերում երկրորդ տեղն են գրավել և արծաթե մեդալով պարգևատրվել Մեժլում Մեժլումյանը ( 61 կգ ), Հայկ Պապիկյանը (70 կգ ) և Սերգեյ Սարգսյանը ( 92 կգ ): Նրանց թիմակիցներ Էդիկ Հարությունյանը ( 57 կգ ), Կնյազ Իբոյանը ( 86 կգ ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ) ճանաչվել են երրորդը:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարած թիմը ճանաչվել է չորրորդը: