20/03/2023 15:09
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը. Սերգեյ Լավրով (Տեսանյութ)
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և համաձայնեցնել խաղաղության պայմանագրի պարամետրերը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք պատրաստ կլինենք հնարավոր բոլոր աջակցությունը ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի պարամետրերը համաձայնեցնելու հարցում»,- ասել է նա։
Լավրովը նաև հայտարարել է, որ առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և, ընդհանրապես, Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը։
«Մենք կասկած չունենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ի շահ իրավիճակի կայունացման», - ասել է Լավրովը։