21/03/2023 19:08
Մարտի 21-ը՝ Դաունի համախտանիշի համաշխարհային օր․ Իրազեկվածության մակարդակի բարձրացումը որոշիչ գործոն է խնդրի լուծման ճանապարհին
Դաունի համախտանիշը բնածին գենոմային խանգարման մի ձև է, որը տարածված է աշխարհի բոլոր տարածաշրջաններում և հաճախ հանգեցնում է շարժիչ հմտությունների, ֆիզիկական բնութագրերի և առողջության փոփոխությունների: Դաունի համախտանիշը մտավոր հետամնացության տեսակ է, որն առաջանում է 21-րդ քրոմոսոմում լրացուցիչ գենետիկական նյութի առկայության պատճառով:
Բժշկական օգնության, վաղ միջամտության ծրագրերի և ներառական կրթության համարժեք հասանելիությունը, ինչպես նաև համապատասխան հետազոտությունների անցկացումը կենսական նշանակություն ունեն հիվանդների աճի և զարգացման համար:
2011 թվականի դեկտեմբերին Գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հռչակեց Դաունի համախտանիշի համաշխարհային օր: Յուրաքանչյուր տարվա մարտի 21-ին՝ սկսած 2012թ.-ից, շվում է այս օրը՝ Դաունի համախտանիշի մասին հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, կեցության հատուկ պայմաններ ունեցող անձանց օգնելու, նրանց խնդիրները բարձրացնելու և հումանիստական մի շարք այլ նպատակներով:
Դաունի համախտանիշի գնահատված հաճախականությունը կազմում է 1000-ից 1-ը և 1100-ից 1-ը՝ ողջ աշխարհում: Ամեն տարի մոտավորապես 3000-ից 5000 երեխա է ծնվում այս քրոմոսոմային խանգարմամբ, և հաշվարկվում է, որ ԱՄՆ-ում կա մոտավորապես 250,000 ընտանիք, որտեղ անդամներից գոնե մեկն ունի Դաունի համախտանիշ։
Դաունի համախտանիշով հիվանդների կյանքի որակը կարող է բարելավվել՝ բաարձրացնելով նրանց բժշկական կարիքների մակարդակը, որը ներառում է կանոնավոր գնահատում բուժաշխատողների հետ՝ հոգեֆիզիկական զարգացումը վերահսկելու և ժամանակին միջամտություն ապահովելու համար՝ լինի դա ֆիզիկական թերապիա, խորհրդատվություն կամ հատուկ կրթություն:
Դաունի համախտանիշով մարդիկ կարող են կյանքի օպտիմալ որակի հասնել ծնողական խնամքի և աջակցության, բժշկական խորհրդատվության և համայնքային աջակցության համակարգերի միջոցով՝ ինչպիսիք են հատուկ ներառական դպրոցները: Սա նպաստում է նրանց մասնակցությանը հասարակական կյանքին և նրանց անձնական ներուժի զարգացմանը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։