21/03/2023 18:27
Հերթափոխով աշխատանքը կարող է հանգեցնել ինտելեկտի նվազման. Հետազոտություն
Հերթափոխով աշխատելը, հատկապես ոչ կայուն գրաֆիկով, կարող է հանգեցնել մարդու ինտելեկտուալ կարողությունների զգալի նվազման:
Համաձայն բրիտանացի գիտնականների հետազոտության արդյունքների՝ 10 տարի հերթափոխային աշխատանք կատարելը ծերացնում է ուղեղը 6 տարով:
Աշխատանքը դադարեցնելուց հետո գլխուղեղի ֆունկցիան վերականգնվում է, սակայն դրա համար մինչև 5 տարի ժամանակ է պահանջվում:
Գիտնականները կարծում են, որ այս եզրակացությունները կարևոր են հատկապես թուլամտության ուսումնասիրության գործընթացում, քանի որ պացինետներից շատերը նշում են քնի խանգարումների և անքնության դրսևորումների, դեպրեսիաների մասին։
Օրգանիզմի «ներքին ժամացույցը», որը կառավարում է քնի և արթնության ժամանակահատվածը, կարող է խախտվել և զգալիորեն ազդել ֆիզիոլոգիական բնականոն պրոցեսների վրա:
Գիտնականները ֆրասիայում 3 000 պացիենտի են հետազոտել՝ ուսումնասիրելով նրանց հիշողությունը, մտքի արագությունը և այլ ինտելեկտուալ ունակություններ: Պարզվել է՝ 10 տարի հերթափոխով աշխատող մարդկանց ուղեղի աշխատանքի ցուցանիշները նույնն են, ինչ նրանցից 6 տարով մեծերի մոտ։
Այս հետազոտությունը կարող է նպաստել մեծահասակ մարդկանց ուղեղի դեգեներացիային հակազդելու ուղիների որոնմանը։
Ըստ հետազոտությունն անցկացրած գիտնականների՝ ծերերի կեցավայրերում անհրաժեշտ է քնի հստակ ռեժիմ սահմանել, ցերեկը ապահովել վառ լույս, իսկ գիշերը՝ լիարժեք հանգիստ` կիրառելով բիոլոգիական ռիթմի կարգավորողներ, օրինակ՝ մելատոնին:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։