21/03/2023 16:45
«Իրականացնելու ենք ակցիա կառավարության շենքի դիմաց՝ ևս մեկ անգամ մատնանշելով իսկական մեղավորին»․ ՀՅԴ երիտասարդական միություն
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարել է մարտի 22-ին Երևանում անցկացվելիք ակցիայի մասին։
«Սիրելի հայրենակիցներ,
Արցախն արդեն 100 օր է շրջափակման մեջ է, թշնամին բացահայտ ցեղասպանական քաղաքականություն է վարում` փակելով Արցախի կյանքի ճանապարհը:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը մարտի 22-ին, ժամը 13:30-ին, հաջակցություն Արցախի մեր հայրենակիցների, իրականացնելու է ակցիա կառավարության շենքի դիմաց՝ ևս մեկ անգամ մատնանշելով իսկական մեղավորին»,- նշված է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարությունում: