21/03/2023 10:42
Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը
Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող, այսպես կոչված, բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։
Տարածված տեսանյութին անդրադարձել է նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Արյունարբու ռեժիմի և նրա խամաճիկների համար երբեք բավարար չէ Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությանը սովի մատնելը։ Հիմա նրանց պսևդոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց անունը։ Մենք իսկապե՞ս 21-րդ դարում ենք։ Շրջապատում ինչ-որ տեղ կա՞ քաղաքակիրթ աշխարհ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։
It's never enough for a bloodthirsty regime and its puppets to starve 120000 people of Nagorno Karabakh. Now their pseudo-eco-activist threatens to kill all Armenians and literally drink their blood. Are we truly in the 21st century? Is there a civilized world somewhere around? pic.twitter.com/OIjh7F7Rf2
— Edmon Marukyan (@edmarukyan) March 20, 2023