22/03/2023 17:19
Նոր ագրեսիայի վտանգ և՛ Հայաստանի Հանրապետության դեմ, և՛ Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկապես կա․ Արարատ Միրզոյան
Ադրբեջանի կողմից էսկալացիայի և ագրեսիայի վտանգ կա, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այո, իհարկե կա»,- ասաց նա։
Այդ վտանգը, Արարատ Միրզոյանը խոսքով, առկա է՝ անկախ բանակցությունների ընթացքից։
«Ագրեսիայի վտանգ մշտապես կա՝ անկախ բանակցություններից, անկախ այդ բանակցություններում Հայաստանի Հանրապետության կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից։ Եվ այս օրերին, երբ մենք ականատես ենք լինում սուր հռետորաբանության և սպառնալիքների, պետք է փաստենք, որ այո, նոր ագրեսիայի վտանգ և՛ Հայաստանի Հանրապետության դեմ, և՛ Լեռնային Ղարաբաղի դեմ, ընդ որում, ԼՂ դեպքում նաև էթնիկ զտումների և ցեղասպան դրսևորումների տեսքով, իսկապես կա»,- ասաց ԱԳ նախարարը։