22/03/2023 16:56
Արմեն Գրիգորյանն Իրանի փոխարտգործնախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը
Մարտի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին:
Հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության կայուն զարգացման միտումը: Կարևորվել է տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Քննարկվել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային այլ հարցեր: