22/03/2023 11:34
Ակնկալում ենք, որ ՍԴ-ն Սեդա Սաֆարյանին վերաբերող կարևոր հարցին անդրադարձ կկատարի. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)
ԱԺ-ում շարունակվում է Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի քննարկումը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց` արդյո՞ք 11 օրերի ընթացքում նկատվել են Սեդա Սաֆարյանի ԱՁ-ի հաշվին մեծ գումարների շարժեր, որոնք պետք է ուշադրության արժանի լինեին:
Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, թե այս խախտումն արձանագրելով՝ ակնկալում են, որ ՍԴ-ն այս կարևոր հարցին անդրադարձ կատարի:
«Մենք ունենք նախադեպեր, երբ դատավորի լիազորությունները դադարեցվել է՝ անկախ նրանից, որ այդ կազմակերպությունում, որտեղ ինքը մասնակցում էր, գործունեություն չի ծավալել, մուտքեր ու ելքեր չի ունեցել իր հաշվին, բայց դադարեցվել է, որովհետև անհամատեղելիության կանոնը խախտված է եղել», - նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:
Մինասյանն ասաց, թե իրենց նպատակը չի եղել իրականացնել հետաքննություն. այդ լիազորությունները իրականացնելու իրավունք ունի ՍԴ-ն: