22/03/2023 15:07
Իշխանությունը արջի ծառայություն մատուցեց Սահմանադրական դատարանին և անձամբ Սեդա Սաֆարյանին․ Սոս Հակոբյան
ՔՊ-ն թե՛ ուղիղ խոսքով, թե՛ գաղտնի քվեարկությանը չմասնակցելու որոշմամբ անուղղակիորեն հաստատեց, որ Սեդա Սաֆարյանը առերևույթ խախտում է թույլ տվել, ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։ Նա նաև ընդգծել է, որ իշխանությունն արջի ծառայություն մատուցեց Սահմանադրական դատարանին և Սեդա Սաֆարյանին։
«Արծվիկ Մինասյանի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ՔՊ-ն թե՛ ուղիղ խոսքով, թե՛ գաղտնի քվեարկությանը չմասնակցելու որոշմամբ (իրենք իրենց պատգամավորներին չեն վստահում, քանի որ գիտեն, որ սխալ են) անուղղակիորեն հաստատեց, որ Սեդա Սաֆարյանը առերևույթ խախտում է թույլ տվել։
Ցավում եմ, որ իշխանությունը արջի ծառայություն մատուցեց Սահմանադրական դատարանին և անձամբ Սեդա Սաֆարյանին, քանի որ մինչև վեջինիս պաշտոնավարման ավարտը քաղաքացիներին հանգիստ չի տալու այն միտքը՝ վերջը Սաֆարյանը խախտում թույլ տվել է, թե ոչ։
Դե ինչ՝ մնացածը հանրության դատի խնդիրն է....», - նշել է Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր քննարկել է Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը։ Այն ԱԺ էր ներկայացրել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
Ընդդիմության նախագիծը, սակայն, չընդունվեց։ Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ-ն չի դիմի ՍԴ։