23/03/2023 11:20
Իշխանությունը որևէ խոչընդոտ չի ստեղծել ընդդիմության՝ բանակցային գործընթացին ծանոթանալու հարցում. մենք առաջարկել ենք, ընդդիմությունը փախել է պատասխանատվությունից. ՔՊ-ական
Թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ այլ պաշտոնատար անձինք առաջարկով են հանդես եկել, որպեսզի ընդդիմությունը գա և ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին և այլ դրվագներին, որոնք այսօր կան Հայաստան-Ադրբեջան երկխոսության գործընթացում, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու ընդդիմադիր պատգամավորներին հնարավորություն չի տրվում ծանոթանալու խաղաղության պայմանագրի շուրջ քննարկվող փաստաթղթին։
«Ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից։ Առհասարակ, տեղեկատվություն կրելը ենթադրում է նաև պատասխանատվություն, և մինչև այս պահը ընդդիմության հրաժարվելը քննարկելուց, աշխատանքային ռեժիմով ծանոթանալուց, գնահատում եմ որպես պատասխանատվությունից խուսափում», - ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Նա ասաց, թե ընդդիմությունն ունի իր ուզած հարցերի մասին տեղեկանալու բոլոր հնարավոր գործիքները։
«Մեր իշխանությունը որևէ խոչընդոտ չի ստեղծել ընդդիմության համար բանակցային գործընթացին ծանոթանալու հարցում. մենք առաջարկել ենք, ընդդիմությունը փախել է պատասխանատվությունից», - ասաց Հովհաննիսյանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24