23/03/2023 18:06
Այն ուժերը, որոնց Փաշինյանը խոստումներ է տվել, շատ դաժան են վարվելու, բայց ոչ թե Փաշինյանի հետ, այլ՝ Հայաստանի. Բորիս Մուրազի
Հայաստանը ոչ միայն եզդիների խնդիրներով չի զբաղվում կամ տարածաշրջանի ճնշված ժողովուրդների, Հայաստանն այսօր անգամ իր խնդիրներով չի ապրում,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին։
Հայաստանը հրաժարվել է իր իրավունքներից, որոնք ձեռք էին բերվել առաջին հաղթանակով, ժողովրդի 30 տարվա զրկանքներով։ Այս իշխանությունն ընդունեց մի շարք պարտավորություններ, ինչպես Զանգեզուրի միջանցքը, որոնցից հիմա անգամ եթե խուսափում են, դարձյալ ծանր կորուստներ ենք կրելու։
«Փաշինյանին չի հաջողվելու խուսափել ստանձնած պարտավորություններից, այդ մարդը կարող է մեզ խաբել, իր ընտրողներին, սփյուռքում ապրող հայրենակիցներին մոլորեցնել, բայց չի կարող խաբել այն ուժերին, որոնց խոստումներ է տվել. այդ մարդիկ միամիտ չեն, ՔՊ աջակիցները չեն։ Այդ ուժերը շատ դաժան են վարվելու, բայց ոչ թե Փաշինյանի հետ, այլ՝ Փաշինյանի ներկայացրած պետության հետ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում