23/03/2023 17:51
«Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա», «Նոր էսկալացիա չի լինի»․ Նիկոլ Փաշինյան
Այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի վտանգի մասին հայտարարած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ նոր էսկալացիա չի լինի։ Նա ընդգծել է նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կկնքվի խաղաղության պայմանագիր, և այն հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։ Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,- գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ այսօր, կառավարության նիստին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա»։ Նա այս հայտարարությունն արել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների ֆոնին։
Հայաստանի և Արցախի նկատմամբ նոր էսկալացիայի ու նոր ագրեսիայի վտանգի մասին նշվել է նաև ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարություններում, նաև նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից՝ ԱԺ- կառավարություն հարցուպատասխպանի ժամանակ։