23/03/2023 16:02
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը կարգավորելու համար կողմերը պատրաստ չեն փոխզիջումների, դա մտահոգում է Ռուսաստանին․ Զախարովա
Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճը և կողմերի՝ փոխզիջումներին պատրաստ չլինելը մտահոգում է Ռուսաստանին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեզ իսկապես անհանգստացնում է թշնամական հռետորաբանության ակտիվացումն ու Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճը, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումներ գտնելուն կողմերի պատրաստ չլինելը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ ռուսական կողմը «խաղաղության գործընթացին» այլընտրանք չի տեսնում։
«Մենք այս հարցում վճռական ենք և վերահաստատում ենք մեր դիրքորոշումը»,- ասել է Զախարովան։
«Ռուսաստանը կողմերին կոչ է անում զսպվածության ցուցաբերել հայտարարություններում և գործողություններում, վերսկսել բանակցությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան, «խաղաղ միջանցքի» նախապատրաստումը, հասարակական գործիչների, խորհրդարանականների միջև հանդիպումների անցկացումը»,- ասել է նա։